|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Խաղաղապահ զորակազմից հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի խախտման բացակայության մասին:
Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը ադրբեջանցի «բնապահպանները» փակել են: