|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեր պետությունը պետք է կոշտացնի իր արձագանքները, խստացնի՝ համարժեք գնահատականներով, ոչ թե ուղղակի բառեր ասի: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մատնանաշելով սահմանային խնդիրները՝ Արավուսում հովվի միջադեպը, ադրբեջանցի զինվորականների՝ Խնածախ գյուղի վերևում դիրքեր կառուցելու հանգամանքը:
«Մեր պետության արձագանքը համարում եմ անահամաչափ: Մեր պետությունը պետք է ակտիվ արձագանքի այս խնդիրներին: Պետք է ցույց տա աշխարհին՝ ինչ է տեղի ունենում: Իրականում Ադրբեջանը տարածում է, որ ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ նորմալ է, «մենք այստեղ տեղավորվում ենք, եկել ենք, մեր դիրքերում նստում ենք»», - նշեց ՄԻՊ-ը՝ հարց բարձրացնելով՝ բա ուղիղ վտանգ չի՞ սպառնում մեր բնակչությանը: