կարևոր
4015 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 19:38
Արցախ Քաղաքական

Ադրբեջանն աչք ունի Արցախից մնացած այս փոքր կտորի վրա նույնպես, սադրանքները շարունակական են լինելու. Բալայան

Ադրբեջանն աչք ունի Արցախից մնացած այս փոքր կտորի վրա նույնպես, սադրանքները շարունակական են լինելու. Բալայան

Ադրբեջանը բացեց Հայաստանից Արցախ մտնող գազատարի վրա իր իսկ դրած փականը` միջազգային ճնշումների տակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։

«Ճանապարհը փակելու՝ Ադրբեջանի «բնապահպանական» պատճառաբանության շինծու լինելը գազատարի փակումով ավելի ընդգծվեց։ Ըստ իս՝ նաև դրա պատճառով նորից բացեց փականը։ Ամեն դեպքում, սադրանքներ դեռ շատ են լինելու։ Ամեն ինչ անելու են ադրբեջանցիները, որ Արցախի բնակչության համար անտանելի պայմաններ ստեղծեն, որպեսզի մարդիկ թողնեն ու գնան»,-ասաց Բալայանը՝ հույս հայտնելով, որ արցախահայությունը կշարունակի համառորեն պայքարել՝ իր հողում ապրելու ու արարելու համար։

Պատգամավորի համոզմամբ՝ բազմաշետ գործիքակազմով, տեղեկատվական ու հոգեբանական գրոհներով Ադրբեջանն ու Թուրքիան հայկական երկու պետություններից հնարավորինս կորզելու փորձեր է անում։

«Ադրբեջանն աչք ունի Արցախից մնացած այս փոքր կտորի վրա նույնպես։ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ախորժակ էլ ունեն։ Ու դրա մասին քանիցս բացահայտ հայտարարել են թե՛ ադրբեջանցիները, թե՛ նրանց թուրք եղբայրները։ Իրենց կեղտոտ ծրագրերն իրականացնելու հարցում, երևում է, որ շատ են շտապում ու այդ ճանապարհին նաև հեգնում են խաղաղապահներին»,-նշեց Բալայանը։

Թշնամու ձեռագրին դեռևս 1990-ականներից են քաջածանոթ Արցախում, ինչն էլ Բալայանին հիմք է տալիս պնդելու, որ Արցախը՝ համայն հայության աջակցությամբ, թշնամու ճնշումներին կարող է դիմակայել նաև հիմա։

Աղբյուր` Փաստինֆո