կարևոր
4459 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 11:45
Տարածաշրջան

Թուրքիան վրդովված է Netflix-ում երկրի արևելքը Հայաստան ներկայացնող քարտեզի պատճառով

Թուրքիան վրդովված է Netflix-ում երկրի արևելքը Հայաստան ներկայացնող քարտեզի պատճառով

Թուրք հեռուստադիտողներին զայրացրել է «Պեպսի, որտեղ է իմ ինքնաթիռը» սերիալի դրվագը, որը թողարկվել է Netflix հարթակում. այնտեղ երկրի արևելյան շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք:

Ինչպես նշում է Sabah թերթը, սերիալը պատմում է Pepsi վիճակախաղին 20-ամյա տղայի մասնակցության մասին։ Միևնույն ժամանակ, սերիալի հենց առաջին դրվագի տեսարանը առաջացրել է թուրք հեռուստադիտողների բուռն արձագանքը, քանի որ ներկայացված քարտեզի վրա արևելյան Թուրքիայի շրջանները նշված էին որպես Հայաստանի տարածք։

Նշվում է, որ սա «Նեթֆլիքսի հետ կապված առաջին սադրանքը չէ»։ Այսպես, Սիրիայում Մոսադի գործակալի մասին պատմող «Լրտես» սերիալի չորրորդ դրվագում պատից կախված էր «բաժանված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ դրվագում «աշխարհի քարտեզի վրա նկատվել է մի հետաքրքիր դետալ՝ Թուրքիան մասնատվել է, իսկ բաժանված հողերը նշված են որպես Հայաստանի տարածք»,- նշում է թերթը։