Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերիալների եւ ֆիլմերի Netflix հարթակը կնկարահանի փաստագրական սերիալ, որը ոգեշնչված է Հռոմի Պապի «Կիսվելով տարիների իմաստությամբ» (Sharing the Wisdom of Time) գրքով, որը հրատարակվել է 2018 թվականին ԱՄՆ-ում, այնուհետեւ Իտալիայում: Այդ մասին չորեքշաբթի թվիթերյան իր էջում հաղորդել է «Կաթոլիկ քաղաքակրթություն» պարբերականի տնօրեն, հայր Անտոնիո Սպադարոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տվյալներով՝ հովվապետն ինքը կմասնակցի նախագծում՝ տալով էքսկլյուզիվ հարցազրույց ֆիլմի հեղինակներին՝ տարբեր երկրներից երիտասարդ ռեժիսորներին: Ֆրանցիսկոսը, որը դեկտեմբերի 17-ին կտոնի իր 84-ամյակը, կլինի 70 տարեկանից բարձր կանանց եւ տղամարդկանց շրջանում, որոնք կիսվում են երիտասարդների հետ իրենց կենսափորձով: Մասնակիցները ներկայացնում են տարբեր ազգություններ, սերում են տարբեր սոցիալական դասերից եւ դավանում են տարբեր կրոն, նշվում է հոդվածում: «Նրանք կանդրադառնան բոլոր մարդկանց համար ունիվերսալ թեմաներին՝ սեր, պայքար, աշխատանք եւ երազանքներ»,-գրում է պարբերականը:
ANSA գործակալության հաղորդմամբ՝ գիրքը ստացել է բացմաթիվ միջազգային մրցանակներ: Չորս սերիայից բաղկացած սերիալը կներկայացվի Netflix հարթակում 2021 թվականին բոլոր երկրներում: Նախագծի հեղինակն է իտալացի հեռուստապրոդյուսեր եւ սցենարիստ Սիմոնա Էրքոլանին, որը վավերագրական հեռուստատեսային ֆիլմեր նկարահանող Stand by Me ստուդիայի հիմնադիրն է:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարն արդեն մեկ անգամ դարձել է կինոնախագծի հերոս: 2018 թվականին նրա մասին եւ նրա մասնակցությամբ կինոնկարը նկարահանել է հայտնի գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը: