կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 04:28
Արցախ

Իրերը կոչել իրենց անուններով

Իրերը կոչել իրենց անուններով

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքել էր զինված հակամարտություններից հետո խաղաղարարությանը և խաղաղ համագոյակցությանը վերաբերող կլոր սեղանին մասնակցելու համար ԼՂՀ Կիպրոսից փորձագետների այցելության կապակցությամբ:

Բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին:

Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցում ստեղծել, այլ բավական անորոշ կերպով խոսվում է «ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների» մասին, որոնք ստիպել են «Միջազգային տագնապ»-ին  հանդես գալ պարզաբանումներով:

Բացի դրանից` հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են միջոցառումների մանրամասները և խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ և ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը:

ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային կազմակերպություններին` հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով: