կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 15:59
Աշխարհ

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը․ ըստ AzerTAc-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանից հետո (Լիտվայի) նախագահը կայցելի Հայաստան։ Վստահ եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը։ Այսպիսով, պարո՛ն նախագահ, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների միջև»,- ասել է Իլհամ Ալիևը։