կարևոր
22354 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 20:28
Հասարակություն Մշակույթ

Արագածոտնի մարզի Լուսագյուղի Մխեի վանքը

Արագածոտնի մարզի Լուսագյուղի Մխեի վանքը

Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում է գտնվում  քրիստոնեական ամենավաղ շրջանի կառույցներից մեկը 4-րդ դարով թվագրվող  Մխեի վանքը:  Ինչպես լեռնալանջերին կաուցված մնացած սրբատեղիները, այպես էլ այս վանքը իրականության մեջ երբեմն անվանում ենք Կարմիր վանք: 

Ներկայումս կանգուն է արևելյան կողմի խորանների հատվածը: 1983թ. այստեղ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից մասնակի պեղումներ են կատարվել, որի շնորհիվ բացվել են շինության հիմքերը: Կան հնագույն շրջանի (IV-VI դարեր) կնիքը կրող զարդանախշերով քարեր: Դատելով կառուցման ենթադրվող ժամանակաշրջանից, այն պատկանել է Գնթունյաց իշխանական տանը:

Ցավոք այս եզակի վանական համալիրը ժամանակի ընթացքում խոնարհվել է: Ըստ չճշտված աղբյուրների  այն առաջին լուրջ վնասները կրել է մոնղոլ-թաթարական արշավանքների արդյունքում:  Իսկ 1605 թվականի պարսից Շահ Աբաս առաջինի կազմակերպած բռնագաղթի արդյունքում դատարկվեց նաև Լուսագյուղի տարածքում գտնվող բնակավայրը, որի արդյուքում սրբավայրը մնալով բացիթողի վիճակում աստիճանաբար ավերվեց:

1828-1829 թթ.  Արևելյան Հայաստանի վերաբնակեցման արդյունքում վերաբնակեցվեց նաև Լուսագյուղը, Մխեի վանքն էլ դարձավ սրբատեղի չնայած իր անմխիթար վիճակին:

Պահպանված խորանի մի հատվածում գյուղացիները առանձնացրել են մի հատված, որտեղ մշտապես մոմավառություն են կատարում:

Այն իրարկե նաև որոշակի տուրիստկան  գրավչություն ունի. Հատկապես գրավիչ է Վանքի գտնվելու վայրը. Ծաղկունյաց լեռնազանգվածի  փեշերի անտառաշատ հովտում, այս համգամանքը ևս լրաչացուցիչ գրավչություն է ապահովում:

Ի դեպ վանքը ամբողջովին կառուցված է եղել շրջանում հայտնի  լեռքար քարատեսակից, որը իր տեսքով շատ նման է բազալտին, բայց ի տարբերություն բազալտի թեթև հարվածից շուտ փշրվում է:

Լուսագյուղցիների շրջանում կա տարածված  մի հետաքրքիր տեսակետ, ըստ որի  պահպանված խորանի այդ կամարաձև հատվածը չի փլվել և չի փլվում, որովհետև իր վրա կրում է սրբավայրի մոգական զորությունը: