|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը FAcebook-ի իր էջում գրում է. «Երեկ որոշ լայք մուրող կայքեր օգտվելով վերջին օրերին դիտված ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակից, բառիս բուն իմաստով, ահաբեկել էին հատկապես Արարատյան դաշտի ազգաբնակչությանը: Իմ նկարով լուրեր էին տարածում, որ այս գիշեր սպասվում է վերջին 44 տարիների ամենացուրտ գիշերը: Րոպեների ընթացքում լուրը տարածվեց ողջ համացանցով, ինձ հարյուրավոր մարդիք կամ գրում էին կամ զանգահարում: Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ դուրս էին եկել դաշտ, որպեսզի ծածկեն նոր տնկած տնկիները և կրկին ծխահարեն այգիները: Կոչ ենք անում ազգաբնակչությանը եղանակի մասին նմանատիպ ծայրահեղ վերնագրեր պարունակող նյութերը տեսնելուց հետո լուրի ճշմարտացիությունը ճշտել Արտակարգ իրավիճակների նախարարության mes.am կայքից և իմ ֆեյսբուքյան էջից»: