կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 08:47
Առանց Կատեգորիա

Մուրադովին ուղիղ ասվել է՝ Փաշինյանը խոստացել է, պետք է կատարի խոստումը․ գեներալը Բաքվից հուսադրող լուրերով չի վերադարձել․ «Հրապարակ»

Մուրադովին ուղիղ ասվել է՝ Փաշինյանը խոստացել է, պետք է կատարի խոստումը․ գեներալը Բաքվից հուսադրող լուրերով չի վերադարձել․ «Հրապարակ»

«Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր և մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիևին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սև լճից։

Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչև ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։ Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին և թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։