կարևոր
4714 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-08 13:50
Քաղաքական

Ասում էիք՝ Արցախը տանք հանգիստ ապրենք․ հիմա էլ Տավուշն են տալիս, բա ո՞ւր եք, Գառնիկ Դանիելյան

«Էսօր առաջնայինը Տավուշի շուրջ համախմբվելն է։ Մեր հասարակությունը , քաղաքական, զինվորական գործիչները, բոլոր մտածող մարդիկ, արվեստի մարդիկ ո՞ւր եք, ո՞ւր են այն մարդիկ որ ասում էին՝ Արցախը կտանք հանգիստ կապրենք․ հիմա էլ Տավուշն են տալիս  հանգիստ ոչ ոք չի ապրելու, բոլորը պետք է իրենց ուժեը մեկտեղեն, կարողություններն ու հնարավորություններն օգտագործեն, որպեսզի թույլ չտանք դա իրագործվի։

Եթե Հայրենիքի նկատմամբ պատասխանատվության ու պարտքի զգացում ունեք, պետք է ամեն ինչ մի կողմ դնեք և, առանց չափազանցության, Հայաստանի համար վճռորոշ օրեր են լինելու և մենք ամեն կերպ պետք է թույլ չտանք դրա իրագործումը։ Էս իշխանությունները չպետք է հասնեն իրենց նպատակներին»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։