Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանը երեք միլիոն դրամ գրավի դիմաց փոխել է ՀԱԿ-ի և ոստիկանների միջև օգոստոսի 9-ի միջադեպի կապակցությամբ երկամսյա կալանքի տակ գտնվող ՀԱԿ անդամ Արտակ Կարապետյանի խափանման միջոցը:
Այն հարցին, թե ո՞վ է վճարելու երեք միլիոն դրամը, Դավիթ Շահնազարյանը լրագրողներին ասաց, որ այժմ քննարկվում է այդ հարցը, քանի որ Արտակ Կարապետյանի հարազատները հավանաբար չեն կարողանա այդքան գումար վճարել: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը բավարարել էր Սարգիս Գևորգյանի կալանքի` որպես խափանման միջոց փոխելու հայցը և նրան ստորագրությամբ ազատ արձակել:
Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հայցը դատարանը մերժեց, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում մեր իշխանություններն ու իրավապահները շատ «դեմոկրատ» են դարձել կարելի է ենթադրել, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանը ևս ազատ կարձակվի:
Կարծում ենք` միայն ոստիկան անարգելու իրավունքի համար արժե անդամագրվել ՀԱԿ-ին: