|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում և պետք է պատրաստ լինենք մեր քաղաքացիական պարտականությունները կատարելուն. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ մտավախությունը, թե «Զինապարտության մասին» օրենքում շուտով փոփոխություններ կարվեն, և սեպտեմբերից արդեն տարկետումը կհանվի, անհիմն է, քանի որ ունենք գործող օրենք, որը շրջանցել չենք կարող:
«Այս տարվա համար որևէ փոփոխություն չի լինի, քանի որ գործող օրենք ունենք: Սակայն ապագայում պետք է կարողանանք ունենալ մեկ կարգավիճակ, քանի որ ուսանողների կարգավիճակը տարբեր է: Մենք 800 ուսանողի ենք տարկետում տալիս, բայց ուսանողների ահռելի մասն էլ գնում է ծառայության: Խնդիրն այն է, որ 0,5 բալ առավելությամբ մեկը կարող է շարունակել կրթությունը, իսկ մյուսը` գնալ բանակ. սա ճիշտ չէ»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ, տարկետման հետ կապված, պետք է երկրում տեղի ունեցող զարգացումները հաշվի առնել: