կարևոր
15220 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-29 14:28
Հասարակություն

Երեկ Ջերմուկում զոհվածներից մեկը ժամկետային զինծառայող ապարանցի Էդվարդ Հովհաննիսյան է

Երեկ Ջերմուկում զոհվածներից մեկը ժամկետային զինծառայող ապարանցի Էդվարդ Հովհաննիսյան է

Երեկ թշնամին դարձյալ խախտել է հրադադարը և  հարձակում գործել հայկական դիրքերի վրա: Թշնամու կողմից ռազմական գործողության վերսկսման պատճառով հայկական կողմը երեք զոհ է ունեցել:

Զոհված հայորդիներից մեկը Ապարան քաղաքից Էդվարդ Հովհաննիսյան է` դիրքի ավագըՆրա շնորհիվ անձնակազմը արկակոծման ժամանակ կարողացել է պաշտպանվել հակառակորդի հրետանային հարվածներից. այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Հովհաննիսյանի համաքաղաքացիներից:

Հարձակման ժամանակ գումարտակի հրամանատարը շտապել է Էդվարդի դիրք: Հրետանային հարվածի ավարտից հետո հրամանատարը Էդվարդին հրահանգավորել է և տեղեկացրել իրավիճակի մասին, սակայն այդ ժամանակ անօդաչու թռչող սարքը հարվածում է մարտական դիրքի այն հատվածին, որտեղ գտնվել են գումարտակի հրամանատարը` իր վարորդի և Էդվարդի հետ միասին: