Միասին կարող ենք
կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-11 23:02
Հասարակություն

Փամբակ գետի մեջ շինաղբ են լցնում, վրան օբյեկտներ սարքում. քաղաքացին ահազանգում է. Sputnik Արմենիա

Փամբակ գետի մեջ շինաղբ են լցնում, վրան օբյեկտներ սարքում. քաղաքացին ահազանգում է.  Sputnik Արմենիա

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք ցամաքեցնում են Փամբակ գետի հունը` շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնելով։ Գետից զավթած տարածքում առաջացած ցամաքի վրա էլ տարբեր օբյեկտներ են կառուցում` սրճարաններ, հանգստի գոտիներ, առևտրային հարթակներ, անգամ` բենզալցակայաններ։ Խնդրի մասին Sputnik Արմենիային պատմել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը։ 

«Հենց հիմա Փամբակ գետի մի քանի հատվածներ դարձյալ չորացնում են, չգիտեմ ինչ են սարքում, բայց ինչ-որ շինարարություն են անում»,– ահազանգում է մեր զրուցակիցը։

Կատարվող ապօրինությունների մասին Հեքիմյանը ավելի քան մեկ տարի առաջ ահազանգել է նաև Վանաձորի քաղաքապետարան ու ոստիկանության բաժին, պետական ու համայնքային մարմինների ուշադրությունը փորձել գրավել նամակներով ու ֆեյսբուքյան գրառումներով, բայց անարդյունք։ Միակ կառույցը, որ արձագանքել է քաղաքացու դիմումին, եղել է Բնապահպանության և ընդերքի տեսչությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։