Միասին կարող ենք
կարևոր
382 դիտում, 47 րոպե առաջ - 2026-05-12 11:45
Քաղաքական

Փաշինյանը մտել է տարատեսակ գործարքների մեջ․ միակ լուծումն իր հեռացումն է․ Վարդան Օսկանյանը փաստեր է ներկայացնում

Փաշինյանը մտել է տարատեսակ գործարքների մեջ․ միակ լուծումն իր հեռացումն է․ Վարդան Օսկանյանը փաստեր է ներկայացնում

«Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակային Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրությամբ»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա հայտնեց, որ Փաշինյանը շատ կոպիտ դիվանագիտական սխալ պատասխան է տվել, ասելով՝ քանի դեռ հակասություն չկա կշարունակենք, հետո կնայենք։

«Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի նման պատասխան չտար»,-նշեց Օսկանյանը և, պատկերավոր բացատրելով, օրինակ բերեց, երբ մեկին ասում են, որ կինը սիրեկան ունի, նա պատասխանում է՝ քանի դեռ կինը չի որոշել ամուսնանալ սիրեկանի հետ հակասություն չկա, կարելի է շարունակել ապրել միասին, հետո, երբ կինը որոշում կայացնի, ինքն էլ կորոշի։

Օսկանյանի խոսքով՝ ինքը մտածել է, որ Մոսկվայում Պուտինի հոսքը անսպասելի է եղել և Փաշինյանը համպատրաստից է այդ սխալ պատասխանը տվել, բայց նախորդ օրը լրագրողի հարցին ի պատասխան նույն պատասխանն է տվել։

«Առաջին օրվանից այն առհավիրքները, որը Փաշինյանը մեր գլխին բերել է, նրանից է, որ Փաշինյանը կիլոմետրերով դիվանագիտությունից հեռու է, այսօր էլ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես չի սովորել»-ասաց Օսկանյանը։

Նա նշեց, որ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը նույնպես դիվանագիտական մեծ սխալ է և սրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Փաշինյանը սխալ ճանապարհի վրա է, մենք երբեք նման ընտրության առաջ մեզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա է գտնվում»,-նա նշեց, որ նախկինում ԵՄ առաքելությունն ավելի բովանդակային է եղել՝ նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարները նախկինում այցելել են Հայաստան։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, ըստ Օսկանյանի, կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը կենսաձափական անձնագրերի պատճառով, նախկինում ՍԵՊԱ-ով ավելի իրատեսական  գործընթաց է եղել։

«Փաշինյանը մտել է տարբեր գործարքների մեջ, որոնցից հնարավորություն չունի դուրս գալու և դրա միակ լուծումը Փաշինյանի հեռացումն է, որի հնարավորությունը մենք ունենք»,-ասաց Օսկանյանը և բացարձակ սուտ անվանեց Փաշինյանի հայտարարությունը, որ եթե ինքը չլինի՝ պատերազմ կլինի, քանի որ ընդդիմադիր ոչ մի թեկնածուի ծրագրում պատերազմի նախադրյալ չկա. «Մյուս կողմից բացարձակ իրականություն է, որ եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու, դրա հիմնավոր ապացույցը Պուտինի վերջի հայտարարությունն է»։