Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-12 11:27
Քաղաքական

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է․ Աբրահամյան

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին։

Մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել չի լինում, մյուս կողմից՝ մարդիկ ակտիվորեն բարձրաձայնում են ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի և իշխող ուժի անտարբեր վերաբերմունքի մասին։

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է կամ չի կարևորում դա․ ինչ-որ պահի դա ոչ միայն ընդգծված արտահայտվելու է, այլ նաև դառնալու է որոշիչ գործոն»։