Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Նոյեմբերի 9-ի Մեծ դավաճանությունից հետո փողոց դուրս չեկած, հայրենիքի հրեշավոր ու շարունակական հանձնման մղձավանջային այս փուլում մի հատ ձևի համար բողոքի երթ չարած, հայրենավաճառ իշխանությանը վռնդելու որևէ փորձ չարած, չի բացառվում՝ անգամ գլխավոր դավաճանին վերընտրած ուսանողների այս քայլը նման է այն բժշկի աշխատանքին, ով հիվանդի հորդացող արյունը կանգնեցնելու, վերքը վիրակապելու փոխարեն սրբիչն առած մաքրում է արյունը՝ մինչ հիվանդը արնաքամ լինի և մեռնի:
Սիրելի աղջիկներ և տղաներ, դուք չեք ապրում Օսմանյան կայսրության տիրապետության տակ՝ Սասնո սարերում, դուք ապրում եք (դեռևս) պետության տանիքի տակ, և պետք է ոչ թե ջայլամի պես չտեսնելու տալ նիկոլիզմի քայքայիչ գործողություներն ու էս տեսարաններով պարպել ձեր մեջ կուտակված էներգիան, այլ պետք է պարզապես իշխանության կոկորդից բռնել ու ստիպել՝ միլիոնավոր դոլարներն ուղղել ոչ թե, օրինակ, կառավարական զուգարանների նորոգմանը, ոչ թե ջարդարար ենիչերի-ոստիկաններին ու ԱԺ-կառավարության ձրիակերներին պարգևատրելուն, այլ բանակի կարիքներին:
Կամ, պարզապես իրենց կաբինետներից վռնդել նրանց, ովքեր նպատակաուղղված կազմաքանդում են բանակը:
Որքան տեսաք՝ իմ նպատակը բնավ այս իրապես հայրենասիրական քայլը նսեմացնելը չէր: Բայց պետք է հստակ գիտակցել, որ ուսանողության ազնիվ մղումներն ու հայրենասիրական ավյունով լի ոգին այս տեսարաններով փոշիացնելը հենց Գլխավոր դավաճանի ծրագիրն է:
Ազգակործան պատուհասը լավ գիտի, որ ուսանողությունն իր ըմբոստ տեսակով բոլոր ժամանակներում ունեցել է կարևոր այլ առաքելություն և, համախմբվելով, կարող է պարզապես վռնդել իր խունտային ցանկացած պահի:
Եվ վերջում՝ այս տեսարանները միանգամայն պետք են և խրախուսելի, երբ կա ազգային իշխանություն և աշխատում է ազգ-բանակ մեխանիզմը: Իսկ Նիկոլի և նիկոլիզմի իշխանության պարագայում սա ոչ այլ ինչ է, քան ուսանողությանն սպանելու դավադիր ծրագիր:
Վահե Սարգսյան