|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին: Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։
Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում։ Նրանք այն խավն են, որ առանց մի բաժակ բան խմելու` ընդմիջում չեն կարողանում անել:
Հիշեցնենք, որ, հեղափոխական կառավարության որոշմամբ, հաջորդ տարվանից պետական պաշտոնյաների, ինչպես նաև ԱԺ պատգամավորների աշխատավարձերը կրկնակի, երբեմն՝ բազմակի կբարձրանան: Պատգամավորները, օրինակ, 1.5 միլիոն դրամ են ստանալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։