կարևոր
6043 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-21 17:37
Քաղաքական

Թուրքանման անհասկանալի կերպարների միջոցով փորձում էին միջանցք բացել Եռաբլուրում, որ կապիտուլյանտը ներխուժի այնտեղ. Իշխան Սաղաթելյան

Այն, ինչ որ կատարվեց առավոտյան, հերթական խայտառակությունն էր: Ծնողների պահանջը, որ դավաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանությունը, ով այդ զոհերի հիմնական մեղավորն ու պատասխանատուն է և պետք է վերջ դնի երեսպաշտությանը և չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի շիրիմի մոտ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ դաշնակցական գործչի` ոստիկանության պահվածքը շատ նման էր թուրքական հատուկջոկատայինների պահվածքին. «Փորձում էին միջանցք բացել Եռաբլուրում, որ կապիտուլյանտ դավաճանը ներխուժի Եռաբլուր: Նա բարոյալքել է ամեն բան: 9 մլրդ պարգևավճար է տվել ոստիկանությանը. վերջին մի քանի ամիսների 9 մլրդ այդ թուրքանման անհասկանալի կերպարներով անձանց, ովքեր ձեռք են բարձրացնում հերոս տղեքի ծնողների վրա»:

«Ի՞նչ իրավունք ունեք չհրապարակել մեր այն հերոսների անունները, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Մենք մինչ օրս անգամ չունենք պաշտոնապես մի տեղ հավաքված 44-օրյա պատերազմի հերոսների անունները: Այստեղ կրկին խաբում են, կրկին բաներ են թաքցնում հասարակությունից», - ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ «մենք չունենք իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգությունը,  իշխանությունը երկու տարի շարունակ հասարակությանը մոլորեցրել է, որ ձգտում են խաղաղության, լավ իմանալով ով իրենք պարտության և քաոսի խորհրդանիշ են»:

«Նիկոլի գնալով հնարավոր է մոբիլիզացիա, իր գնալու դեպքում, իր հետ կտանի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, մեզ պետք է նոր բանակցող ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - ասաց նա: