կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 15:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերել են՝ ՔՊ-ականներին նստեցրել են ստեղ և փորձում են Մայր բուհը ծառայեցնել իրենց շահերին․ Սաղաթելյան

40-ից ավելի պրոֆեսորներ, դասախոսներ միացել են մեր Հայտարարությանը, այս պահին մեր առաջարկը ուժի մեջ է, որ ԵՊՀ գիտխորհուրդը հանդես գա դիրքորոշմամբ այն փաստաթղթի մասին, որ ներկայացրել ենք՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԵՊՀ-ի դիմաց, ուր մտել էին ընդդիմադիր պատգամավորները «Դիմադրություն» շարժման անւոնից՝ իմանալու բուհի գիտխորհրդի դիրքորոշումը Շարժման հրապարակած Հայտարարության  դրույթների մասին, բայց ռեկտորը և մյուսներից որևէ մեկը նրանց չէր ընդունել։

«Արձանագրում ենք, որ այս համալսարնում ո՛չ ռեկտոր կա, ո՛չ պրոռեկտոր․ փակվում են սենյակներում, ասում՝ ներսում մարդ չկա, ուրեմն արձանագրում ենք՝ ներսը մարդ չկա, ու նիկոլական պաշտոնյաները տեղավորվում են «մարդ չկա» կարգախոսի մեջ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ բերել են՝ ՔՊ-ականներին նստեցրել են և փորձում են Մայր բուհը ծառայեցնել իրենց շահերին։

Մանրամասն՝ տեսանյութում․