կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 19:34
Քաղաքական

Տղաների վրա խուլիգանության հոդված են կարել․ Փաշինյանն ու իր թիմն են խուլիգանական դիվերսանտներ. Ղազինյան

Տղաների վրա խուլիգանության հոդված են կարել․ Փաշինյանն ու իր թիմն են խուլիգանական դիվերսանտներ. Ղազինյան

Հարուցված քրեական գործը բացարձակ ապօրինի է, ունի քաղաքական ենթատեքստ և դրդապատճառ, դա միանշանակ է: Այս մասին,. այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խաղաղ հավաքների մասնակիցներին «խուլիգանության» հանցակազմով քրեական հետապնդման ենթարկելու փաստին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Խուլիգանությունը ոստիկանությունն է, խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, խուլիգանը իրենց ամբողջ դավաճանական խումբն է, իրենք բոլորը միասին՝ կազմակերպված խուլիգանական դիվերսիոն խումբ են»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Նա ընդգծեց՝ բոլորով պատասխանատվություն են կրելու հակաօրինական պահվածքի համար։

«Պարտադիր բոլորը պատասխան են տալու այդ խուլիգանական, փողոցային վարքագծի, ոստիկանին ոչ հարիր պահվածքի, մեկ հոգու հրամանով՝ մարդկանց վրա գազազած հարձակվելու, մի քանի հոգով մեկ մարդուն գետնին տապալելու, ոտքերով հրելու, հարվածելու համար։ Սա կապ չունի իրավապահ մարմինների գործունեության հետ, սա նման է բանդայի, երբ բանդայի պարագլուխը հրաման է տալիս իր բանդայի անդամներին՝ հարձակվել իր համար անցանկալի մարդկանց վրա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ոստիկանության այսօրվա գործողությունները, նրա խոսքով, Փաշինյանի վախերով են պայմանավորված։

«Ուժեղ, լեգիտիմ իշխանությունը կարիք չունի դիմելու նման բռնի գործողությունների»,- նշեց Արթուր Ղազինյանը։