|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հետագա ոչնչացման։