կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-21 16:04
Հասարակություն

Սա հանցագործություն էր, որն իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը․ Կարապետ Պողոսյան

Սա հանցագործություն էր, որն իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը․ Կարապետ Պողոսյան

«Ներածական ակնարկ մայիսի 11-ին Հոռոմում իշխանական սադրանքների մասին

Առաջին նկարում դզող/փչող գևորն է, Դավթյան Արթուրի հորեղբոր որդին, երկրորդ նկարում, շլորի ախպեր լավրենտն է գլխավոր դատախազի մտերիմ բարեկամը, երրորդ նկարում դհոլճի դատախազի հորեղբոր թոռն է:

Էս ամենին ավելացնում ենք նազելի բաղդասարյանի եղբորը` արմանչիկին էմմա պալյանի ԱԺ-ում կատարած ինքնախոստովանական ցուցմունքը և վերջին հիմարի համար էլ պարզ կդառնա, թե ովքեր և ինչու սադրեցին ընդդիմության երթը Շիրակի մարզում:

Սա հանցագործություն էր, պետական մակարդակով իրականացված հերթական հանցագործություններից մեկը, որը հղացել և իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը: Հանցագործ օպերացիայի անունն էր <<գերիների հարազատներ>>, կուռատրներն էին նախկին ՀՅԴ ական դավթյան սաքոն` արթուրի հերը, և նազոյի արմանչիկը:

Առաջիկա օրերին կպատմեմ, թե ինչու սաքոն սարքեց իր նախկին կուսակցականների գլխին, որն էր օպերատիայի նպատակը, ինչու հենց ՀՅԴ երիտասարդներին սադրեցին և փակեցին, ով էր օպերացիայի հեղինակը, ովքեր էին իրականացնողները և անիմաստ ծեծ ուտողները, բայց մինչ այդ ուղղակի առաջարկում եմ Հհ Գլխավոր Դատախազություն երիտասարդներին ազատ արձակեք:

Պարոն Դավթյան, դուք վատ իրավաբան չեք, ինձ թվում է հասկանում եք, որ ապօրինի շահադիտական նպատակներով սահմանափկել եք ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, երիտասարդներին սադրել և զրկել եք ազատությունից, իզուր վիճակը մի բարդացրեք, մի օր ինքներդ կկանգնեք արդարադատության առաջ, լրացուցիչ մեղքեր մի շալակեք, սա ընդունեք, որպես բարի խորհուրդ, բայց երկար բարի չեմ կարող մնալ, դա լավ գիտեք...»

Կարապետ Պողոսյան