Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա եւ փակեցին Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը: Նրանք նստեցին փողոցում եւ սկսեցին հայրենասիրական երգեր երգել:
Ոստիկանության ներկայացուցիչը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կոչ արեց ողջամիտ ժամկետից հետո ազատել խաչմերուկը:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երբ ցանկանան, այդ ժամանակ էլ կազատեն փողոցը: Նա հիշեցրեց, որ ոստիկանությունն առավոտից անհամաչափ ուժ է կիրառում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները նախ Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան-26, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի եւ Լիտվայի նախագահների հանդիպումը: Այնուհետեւ երթով եկել են Հանրապետության հրապարակ, որտեղ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ էին նաեւ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պատգամավորներին ու լրագրողներին թույլ չէին տվել ներս մտնել ու ներկա լինել կոնֆերանսին: