կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 09:07
Առանց Կատեգորիա

Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»

Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու:

Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար:

Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ե ւ կարճաժամկետ խնամք ե ւ դաստիարակություն» ծրագիրը: Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» ե ւ «Իջեւան» մասնաճյուղերում՝ 56 հոգի: Կամ՝ այս տարվա մարտի 7-ի 164-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղից Հայաստանի մասնաճյուղին ուղարկված բեռը:

Հստակ նշված է՝ 154 կգ ընդհանուր քաշով, եւ բացված է ըստ քանակների՝ այսքան վիրակապ, վիրահատական գործիք, վերքերը կարող սարք եւ այլն: Կամ՝ այս տարվա մայիսի 6-ի 302-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը: Հստակ նշված է, որ հիմնադրամը 14,05 միլիոն դրամի քաղցրավենիքի տոպրակներ է նվիրելու պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի եւ հոգածության տակ գտնվող երեխաներին՝ 2004 հոգու: Ինչպես Աննա Հակոբյանի ծրագիրը, այս ծրագրերն էլ հաստատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ:

Փոխվարչապետը կա՛մ չի տեսել, որ Աննա Հակոբյանը ողջ տեղեկությունները չի ներկայացրել, կա՛մ պարզապես վախեցել է մերժել սեփական շեֆի կնոջը ու հաստատել է թերի հայտը: Սա առաջին անգամ չէ, որ թավշյաներն աչք են փակում Աննա Հակոբյանի արարքների վրա: 2019-ին Աննա Հակոբյանը, խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքը, չհրապարակեց նվիրատուների անունները:

Նման պահանջ է սահմանված օրենքի 39- րդ հոդվածում՝ հիմնադրամներն իրավունք չունեն անանուն նվիրատվություններ ընդունել: Սրա համար եւս Աննա Հակոբյանը պատասխանատվություն չկրեց: Իսկ կառավարությունն էլ, փաստորեն, չի խուսափում համագործակցել օրինախախտ հիմնադրամի հետ: Նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում