|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 14-ի ցերեկը, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: