|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։
Երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով:
Արցախի նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները:
Անդրադառնալով ստեղծված անվտանգային ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը լսել է ներկաների մտահոգություններն ու կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների վերաբերյալ։