կարևոր
3742 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 23:32
Քաղաքական

Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը․ Շարմազանով

Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը․ Շարմազանով

Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է։ Այս մասին Տելեգրամում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Ինչու՞ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։

Ակնհայտ է ՝կա նոր իրողություն։

Փաստ է,որ 1,5 ամիս տեւած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։

Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր։

Հանրապետականի նպատակը մնացել է նույնը,բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից/վերահսկողությունից,խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից/առնվազն տարակուսելի կլիներ։

Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք։

Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել։

Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից,ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն։

Մի բան էլ.մանդատի կամ աշխատավարձի համար հանրապետականների խորհրդարան գնալու մեղադրանքները զզվանք են առաջացնում։

ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են,որ եղել են ու կան պայքարի առաջնագծում։

Այսօր ,երբ պայքարի խրամատը անցնում է նաեւ խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։

Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։

Անել ամեն ինչ,որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»,- գրել է Շարմազանովը։