կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 16:00
Տնտեսական

Ես այն մարդկանցից չեմ, որ պատասխանատվություն է գցում իր վրայից. Արծվիկ Մինասյան

Ես այն մարդկանցից չեմ, որ պատասխանատվություն է գցում իր վրայից. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ-ում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, երբ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր նախարարության ցուցանիշները, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախարար` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հարցրեց Գյումրու տեխնոպարկի մասին, թե ի՞նչ օգուտ է տալիս այն, մանավանդ, որ այդքան վարկեր են վերցրել հենց այդ տեխնոպարկի զարգացման համար: «Մեր սպառումն ինչի՞ ա ընկնում, եթե երկու միլիոն տուրիստ է եկել: Էս ի՞նչ ֆոկուս ա, կարա՞ք ասեք»,- հարցրեց պատգամավորը:

Տեխնոպարկի մասին խոսելիս Արծվիկ Մինասյանն ասաց, որ առայժմ, այո, տեխնոպարկերը շահույթ չեն ապահովում, բայց տեխնոպարկերը ապագայի համար են: Ինչ վերաբերում է սպառման ծավալների նվազմանը, նախարարը հիշեցրեց գնանկման մասին:

«Գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող գործընթաց է: Եթե ունենայինք մեղմ դրամավարկային քաղաքականություն, չէինք ունենա գնանկում: Մյուսը մրցակցային միջավայրն է: Ես էն մարդկանցից չեմ, որ պատասխանատվություն է գցում իր վրայից: Առեւտրի շրջանառությունը եղել է մինուս 8: Սա հիմնականում բացատրվում է երկու հանգամանքով՝ գնանկումով, որ արձանագրված է պահանջարկի եւ գնողունակության նվազմամբ: Դուք ծառայությունները, առեւտուրը դնում եք մի սեղանի վրա»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հավելեց նաև, որ սկսել ենք չարաշահել Վրաստանի օրինակը, սակայն Հայաստանն էլ ունի մրցակցային առավելություն: Ըստ նրա ծովափնյա երկրի տուրիզմը Հայաստանի տուրիզմի հետ համեմատելը սխալ է: