|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում տարածված այն տեսանյութին, որ Ախթալայի պոչամբարից ինչ-որ նյութ է թափվում Դեբեդ գետը:
Նախարարը նշեց, որ ստուգումները Ախթալայի հանքավայրում շարունակվում են, իսկ տեսչական մարմինը տեսանյութը հրապարակողից և կազմակերպությունից պահանջել է համապատասխան փաստերի ներկայացում, որովհետև եթե կա այդպիսի դեպք, որը չի արձանագրվել ստուգման ընթացքում, ուրեմն համապատասխան պատասխանատվության պետք է ենթարկվեն համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
Մինասյանի խոսքով` թափվող հեղուկը լաբորատոր փորձաքննության կենթարկվի, որից հետո տեսչական մարմինը հանդես կգա հստակ տեղեկատվությամբ:
«Միջանկյալ ստուգումների ընթացքում, այո, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց համար դրա մեղավորները կենթարկվեն համարժեք պատասխանատվության: Նաև կլինի հանձնարարական, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հետագայում նման խախտումները բացառելու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: