կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 13:55
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով՝ ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, բայց լռություն է․ Աշոտ Ղազարյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Գերիների, անհայտ կորածների ծնողները գիշեր-ցերեկ քուն չունեն, չգիտեն՝ ինչ անեն, իրենց երեխաներից տեղեկություն չունեն, ինչպե՞ս ապրեն այդ մարդիկ: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը նույնպես միացել է մշակույթի գործիչների բողոքի ակցիային, որոնք տարբեր երկրների դեսպանատներին նամակներով  խնդրում են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում։

Մեր հարցին, թե երկրի ղեկավարությունն այդքան անզո՞ր է, որ մշակույթի գործիչներն են այդ հարցով զբաղվում, նա պատասխանեց․ «Անզոր են, թե՝ ոչ, բայց օրենքով՝ ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, բայց որ տեսնում ենք՝ լռություն է,  մենք պետք է զբաղվենք»։

Ի դեպ, այսօր մշակույթի գործիչները երթով գնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի հանձնեն խնդրանք-նամակը։

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: