կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 15:02
Արցախ

Թուրքիան և Ադրբեջանը Արցախից օկուպացված տարածքներում զորավարժություններ են անցկացրել

Թուրքիան և Ադրբեջանը Արցախից օկուպացված տարածքներում  զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հադրութ քաղաքում Թուրքիայի զինված ուժերի զորախմբի հրամանատարությամբ գործող, այսպես կոչված, «Կոմանդոս» զորքերը զորավարժություններ են անցկացրել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար։ Այս մասին ապրիլի 20-ի երեկոյան հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը. հայտնում է EADaily-ն:

«Վարժանք դիմացկունության համար» զորավարժությունների հիմնական նպատակն ադրբեջանական բանակի օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսների) մարտունակության հետագա բարձրացումն է. հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Բաքվում գործում է թուրքական հրամանատարության հատուկ խումբ։ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բահթիյար Էրսայը, որը նկատվել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները պլանավորելիս, նշանակվել է դրա ղեկավար։