կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-25 20:07
Հասարակություն

Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան

Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան

Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական կողմը խնդիրներ է առաջացնում։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները մեկ շաբաթ դադարեցված են եղել, բայց մենք ամեն օր պատրաստ ենք եղել, որ գնանք, սակայն իրենց կողմը չի թույլատրել։ Ադրբեջանական կողմն իր վարքագիծը որեւէ կերպ չի պարզաբանել, չի նշել, թե ինչո՞ւ չեն թույլատրում շարունակել աշխատանքները»,-հայտնեց խոսնակը։

Նա նշել է, որ բացառված չէ դա պայմանավորված լինի օկուպացված տարածքներում վերջերս կատարվող պաշտոնական այցերի և շինարարությունների հետ։

«Եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել որոնողական աշխատանքները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաղը գնալու համար, երևի հարավային ուղղությամբ, տարածքը դեռ չի որոշվել»,- ասաց Թադևոսյանը։