Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ ես Ազատության հրապարակում միայնակ էի, այսօր մենք այնքան շատ չենք, ինչքան սպասում էինք, բայց շատանալու ենք և թույլ չենք տալու, որ որևէ մեկն ուրանա մեր ազգային արժեքները, մոռանա մեր նահատակված տղերքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ եզրափակելով Ազատության հրապարակից մեկնարկած ու մայրաքաղաքի փողոցներով անցկացրած իրազեկման երթը։
Նա նշեց, որ երթի ժամանակ ինքնաբուխ ծնվեց մի կարգախոս՝ «հայե՛ր, միացեք»։
«Ես շարունակում եմ մնալ Ազատության հրապարակում, մնալու եմ այնքան, մինչև այստեղ գտնվող հայերի քանակը չհարյուրապատկվի և մենք չլուծենք մեր առջև դրված հիմնական խնդիրը՝ ունենալ հզոր Հայաստան և հզոր Արցախ»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․