Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարցերն ուղղեք Բարձրագույն դատական խորհուրդ․ լրագրողների հարցերից խուսափելով՝ ասաց Դավիթ Արղամանյանը։ Իսկ լրագրողները նորանշանակ դատավորին հարցնում էին, թե իրեն ո՞ր արժանիքի համար են դատավոր նշանակել, որովհետև ասում են՝ հոր կատարած աշխատանքի համար։
Դավիթ Արղամանյանի հայրը դատավոր Մհեր Արղամանյանն է, որը քննել է բազմաթիվ հնչեղ գործեր և հասցրել հայտնվել մամուլում։ Նա այն դատավորներից է, որը հիմնականում բավարարել է քննչական մարմինների և դատախազության միկջնորդությունները։
Հիշեցնենք նաև, որ նա մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ փաստաբանների միջնորդությունը։