կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 18:17
Հասարակություն

Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով

Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով

Նիկոլի խունտան, էժանագին բառաֆոնդով փորձում է խաղաղության պատրանք ստեղծել: Դա մեծ աֆյորա է, որը ցավոք աշխատում է: Պարզ մարդիկ խաղաղություն անունը լսում են ու անմիջապես ընկնում Նիկոլի լարած հերթական թակարդի մեջ: Սա շատ վտանգավոր մոտեցում է: Այս կարծիքն է հայտնել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի հայրենակից,

Արցախի դրոշի տեղադրումը նախ և առաջ ունի քաղաքական նշանակություն: Այն սովորական ակցիա չէ, այլ քաղաքական խոսք, պայքարի և համոզմունքների ուղերձ:

Ընդդիմությունը չի պատրաստվում մոռանալ մեր ժողովրդի արյամբ ձեռքբերված ազատությունն ու Հայրենիքը: Ընդդիմությունը չի հանդուրժում իշխանությունների խաբեությունն ու աչքակապությունը:

Նիկոլի խունտան, էժանագին բառաֆոնդով փորձում է խաղաղության պատրանք ստեղծել: Դա մեծ աֆյորա է, որը ցավոք աշխատում է: Պարզ մարդիկ խաղաղություն անունը լսում են ու անմիջապես ընկնում Նիկոլի լարած հերթական թակարդի մեջ: Սա շատ վտանգավոր մոտեցում է:

Խաղաղությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են, եթե գիտես ինչպես հասնել դրանց: Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը իր սխալ ու դավադիր գործողություններով մոտեցնում է հաջորդ պատերազմի վտանգը:

Հիշեք, թե ինչ արեցին նրանք 2020թ-ին և ինչպես խարխլեցին բանակցություններն ու բերեցին պատերազմի: Հիմա նույն կերպ, «խաղաղության» մանդատով Արցախն են տեղավորում Ադրբեջանի կազմում: Դա չի կարելի թույլ տալ, որովհետև Հայաստանը հայտնվելու է թուրքի ոտքերի տակ: Տրորելու են անխնա:

Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով: Դա շուտով ավելի պարզ ու ցայտուն կլինի բոլորի համար»,-գրել է նա: