Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին 168.am-ը խնդրել է ամփոփել անցնող անվտանգային տարին, ըստ այդմ՝ ձևակերպել ամանորյա մաղթանքը: Արձանագրումները դարձյալ ցավալի էին:
«Ցավալիորեն դժվար է առանձնացնել ինչ-որ հատուկ դրական փաստ կամ իրադարձություն, որը մեր անվտանգային համակարգի, պաշտպանունակության առումով իր դրոշմն է թողնելու հետագա տարիների համար։
Ընթացիկ բանակաշինության գործընթացը միշտ էլ կատարվել է ու կատարվելու է։
2024 թվականը կառանձնացնեի մեր պաշտպանունակության, անվտանգային համակարգի, ցավոք սրտի, անդառնալի մի փլուզման, կորստի արձանագրումով։ Խոսքը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի անցած լեգենդար ուղու մասին է, ինչը ստվերվեց՝ Տավուշում սահմանազատման անվան տակ հանցավոր կերպով ռազմավարական բազում դիրքերի, մարտական հենակետերի ու առաջնագծի զիջումով։ Այստեղ գրվել էր պատմություն, այն գծվել էր հերոսականությամբ, որը գաղտագողի հանձնվեց թշնամուն։ Երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իր գործողություններով, քայլերով շարունակեց Բանակի հեղինակազրկումը։
Այն հայտարարությունները, որ հնչեցրել է այս տարի Նիկոլ Փաշինյանը՝ «Զինված ուժերը չեն անվտանգության առաջին գլխավոր երաշխավորը», «բանակը պետք է տեղավորվի, այսպես կոչված, խաղաղության օրակարգում», ինչպես նաև՝ իր և այլ պաշտոնյաների կողմից հնչած «մենք ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չենք բերելու» ձևակերպումն անդառնալի հարվածներ են հասցրել բանակի բարոյահոգեբանական վիճակին, որի հետևանքը դեռ ցավալիորեն զգալու ենք: Այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: