Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ը գրում է․
Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ ադրբեջանական մամուլը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօրվա նիստի ժամանակ հայտարարեցին, որ բոյկոտելու են քառօրյա նիստերը և մեկնելու են Արցախ: Բացի այդ, Սեյրան Օհանյանը Արցախի դրոշն ամրացրել էր ԱԺ ամբիոնին, ինչը հեռացրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Այսօրվա կատարվածը վրդովվեցրել է ադրբեջանական մամուլի ներկայացուցիչներին: Հետաքրքիր է, որ նրանք խոսում են գրեթե նույն բառապաշարով, նույն մտքերն են արտահայտում, ինչ ՔՊ-ական պատգամավորները:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ հայ ազգայնականները Ղարաբաղի վերին մասը անվանում են «նախահռոմեական» տեղանունով՝ Արցախ: Իսկ Սեյրան Օհանյանի մասին գրել է. «Հիշեցնենք, որ ղարաբաղյաներկրորդ պատերազմի ժամանակ գեներալ-գնդապետ Օհանյանը գրավված Շուշայի հրամանատարն էր և խայտառակ կերպով փախել էր մարտի դաշտից»։ Սա նույն փաշինյանական քարոզչամեքենայի թեզերից է: Իսկ Արցախի դրոշը ադրբեջանցիների համար գործվածքի կտոր է: «Օհանյանի եռանդը չհանդարտվեց. պոպուլիստը խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ ամբիոնից կախեց ղարաբաղցի հայերի անջատողական դրոշը։ Սակայն գործվածքի կտորը երկար չդիմացավ ամբիոնում. այն հեռացրեց իշխող «Քաղաքացիական համաձայնություն» կուսակցության պատգամավոր Վահան Ալեքսանյանը»,-գրում է ադրբեջանական մեդիան։
Սակայն, նրանք գոհուանակությամբ են հիշատակում իշխանական պատգամավորների վարքագիծն ու խոսքերը. «Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սադրանք է անվանել ընդդիմության կողմից խորհրդարանի նիստերը բոյկոտելը և առավել եւս նրանց այցը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածք։ Նրա խոսքով, ընդդիմության այս քայլը կսրի Հայաստանի և այդ տարածքներում ապրող հայերի անվտանգության խնդիրները։ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն օգտագործում է Ղարաբաղի հարցը և անվտանգության խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար։ «Մենք մեր ժողովրդի հետ միասին դա թույլ չենք տա»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համակարծիք էր իր գործընկերոջ հետ՝ ասելով, որ ընդդիմության կողմից թուրքական դրոշը այրելը և Ղարաբաղ մեկնելը Հայաստանի համար լավ բան չեն: «Եթե այրելով Թուրքիայի դրոշը, դուք կոնկրետ քայլ արեցիք Հայաստանի համար և նպաստեցիք երկրում ինչ-որ դրական գործընթացի, ապա ամեն ինչ ճիշտ եք արել։ Սակայն մենք դրանում ոչ մի լավ բան չտեսանք։ Եթե կարծում եք, որ Թուրքիայի դրոշն այրելով՝ փրկում եք ձեր հայրենիքը, ապա նկարեք փիղ ու պատառոտելով նրան՝ պատկերացրեք ձեզ ուժեղ տղաներ։ Ձեր տեղն արդեն աղբանոցում է»- գրում է ադրբեջանական մեդիան:
Ինչպես միշտ, ադրբեջանական մամուլը հանդես է գալիս Փաշինյանի իշխանության պաշտպանի դերում.«Ռեւանշիստական ընդդիմությունը՝ ի դեմս գունավոր հեղափոխության ժամանակ տապալված ղարաբաղյան կլանի, ամեն կերպ մակաբուծում է ոտնահարված հայկական ջինգոիզմին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Նիկոլ Փաշինյանի օրինական իշխանությունը տապալելու համար»։