Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը պատահական չէ, որ ՌԴ-ից է որոշել գալ Հայաստան. նա ՌԴ-ում մի շարք բիզնեսներ ունի, դրա համար էլ ճանապարհը երկարացրել է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց պատմաբան Գևորգ Յազճյանը:
Ըստ նրա` հոգևորականը ծառայության անցնելիս աղքատության երդում է տալիս, իսկ Աթեշյանը չի հերքում, որ վերջերս Շիշլիում մեծ բնակարան է գնել, ավելին` պարզաբանել է, որ բնակարանը գնել է իր խնայողություններով:
«Սևազգեստ ու սևահոգի հոգևորականները գնալով ավելանում են: Աթեշյանը կեղծավոր մարդ է, իսկ եթե եկեղեցու իշխանավորը ստախոս է, ես ինչպե՞ս եկեղեցուն հավատամ: Արտգործնախարարը պետք է պաշտոնապես հայտարարի, որ մենք նպատակահարմար չենք զգում, որ Աթեշյանը գա Հայաստան, քանի որ դա մեր ժողովրդի արժանապատվությունն է ոտնակոխում»,-ասաց պատմաբանը:
Նա նշեց նաև, որ եթե Աթեշյանը համարձակվի գալ Հայաստան, նրա ֆիզիկական անվտանգությունը ոչ ոք չի կարող ապահովել, ուստի ավելի լավ կլինի, որ նա մնա Թուրքիայում, և Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ ապահովեն նրա անվտանգությունը:
«Աթեշյանին պետք է կարգալույծ անեն: Նա կփրկվի միայն, եթե ապաշխարի, հրապարակավ ներողություն խնդրի, այդ ժամանակ միգուցե ներենք նրան: Ես ամաչում եմ, որ մեր հոգևորականները պաշտպանում են այդ աղանդավորին: Մեր հոգևորականները Աթեշյանի քայլի վերաբերյալ խիստ չեն արձագանքում, քանի որ գաղտնիք չէ, որ հոգևորականների մի մասն աշխարհիկ գործերով է զբաղվում, և նրանք մեկը մյուսի դեմ շատ կոմպրոմատներ ունեն, դրա համար էլ վախենում և զգուշանում են»,- ասաց Յազճյանը: