Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկշաբաթյա ընդմիջումից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը՝ հայտնի «Սիլվայի գործ» անվանումով։
Հիշեցնենք, որ վերջին նիստի ժամանակ դատարանը սանկցիա էր կիրառել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ։
Պաշտպան Լուսինե Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողությունների դեմ, լքել էր դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Արմեն Գևորգյանը պնդել էին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը համարել էր, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշել էր անցնել ապացույցների հետազոտման կարգին։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակումը։