|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին. հայտնում է РИА Новости-ն։
«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Վլադիմիր Ժիրինովսկին: Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ: Մարդ, որը խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհն աշխատում, և շատ բան էր կանխատեսում: Պետդումայի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավարը: Նա միշտ գտնվում էր իրադարձությունների կիզակետում: Նրա անհատականությունն այնքան մեծ է, որ առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, որ Ժիրինովսկու գործունեության գնահատականը նրան մշտապես ընտրողների աջակցությունն է։