կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 19:36
Քաղաքական

Ասողը ղալաթ է արել, ես երբեք չեմ բանակցել հանձնելու համար․ Սերժ Սարգսյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Պաշտպանելով Արցախը, պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնալով վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, նշեց, որ չի կարծում՝ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, թեև օդում կախված են այդպիսի վտանգներ։

Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանություններն ասում են՝ 30 տարում պետք է ժողովրդին  խաղաղության պատրաստեին, որպեսզի այս օրը չընկնեինք, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չի նույնիսկ 30-40 տարում լուծելը։ Ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Դա մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին, որ «իրենց կետից են սկսում բանակցությունները» կամ «ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Արդյունքում՝ հասանք այս վիճակին»։

Հարցին՝ ասում են, որ ՀՀ երրորդ նախագհը բանակցել է Արցախը հանձնելու շուրջ, Սերժ Սագսյանն արձագանքեց․

«Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ և դրանից ելնելով, այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։