Գազի տարաներն արդեն Արցախում են, շուտով դրանք կջերմացնեն արցախահայերի տները
Ֆրանսիայի մեր ընկերները / FRA Nor Seround - ՀՅԴ Նոր Սերունդ արձագանքելով Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամին, համայնքային ուժերով 650 գազի տարաներ են ձեռք բերել Արցախի համար։
Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի ընկերներով օգնում ենք գազի տարաների Արցախ տեղափոխմանը և դրանց բնակչությանը բաժանման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջը: