|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուաստանը Հայաստանին հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումներ և հատուկ ավտոմեքենաներ է նվիրել, որոնց ցանկը այսօր ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանին ներկայացրել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովը, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով:
Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում: Նա համոզմունք է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը և համագործակցությունը շարունակական կլինեն: Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև ընթացիկ համատեղ ծրագրերին, դրանց իրականացման ժամկերտներին և հնարավորություններին:
Վլադիմիր Սոլովյովը ևս բարձրաձայնել է արդյունավետ փոխգործակցության փաստը:
Քննարկվել են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև՝ կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները: