կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 23:38
Հասարակություն

ՀՅԴ Լոռու ՄԿ֊ի արտագնա նիստ և հանդիպում ԱԺ պատգամավոր Ա. Կյուրեղյանի հետ՝ Ստեփանավանում

ՀՅԴ Լոռու ՄԿ֊ի արտագնա նիստ և հանդիպում ԱԺ պատգամավոր Ա.  Կյուրեղյանի հետ՝ Ստեփանավանում

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի արտագնա նիստը Ստեփանավանում, այնուհետև կայացավ հանդիպում ԱԺ պատգամավոր, ընկեր Արմենուհի Կյուրեղյանի, ՀՅԴ ընկերների և համակիրների միջև։ Քննարկվեցին երկրում տիրող քաղաքական իրավիճակը, սոցիալ տնտեսական հարցեր։ Քննարկման արդյունքում վեր հանվեցին մի շարք համայնքային խնդիրներ մասնավորապես դիզվառելիքի, կաթի իրացման, սերմնացուի վերաբերյալ։ Պատգամավորը խոստացավ հարցերը ուսումասիրելուց հետո դրանք բարձրաձայնել Ազգային ժողովում և արդյուների մասին տեղեկացնել հանրությանը։

ՀՅԴ Լոռու մարզային կոմիտե