Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» դրույթների իրականացման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի արտագնա հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի` ամփոփվել են նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են պաշտպանության համակարգում կանանց ներգրավման, նրանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ: