կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 16:27
Աշխարհ

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի։

«Դա ՆԱՏՕ-ի, այդ թվում՝ Ամերիկայի նախագահի նպատակը չէ։ Ես երկար ժամանակ խոսել եմ նրա հետ Սպիտակ տանը։ Եվ մենք երկուսս էլ լիովին միակարծիք ենք, որ ռեժիմի փոփոխությունը (Ռուսաստանում) օրակարգում չէ և այն քաղաքականության նպատակը չէ, որը մենք միասին ենք վարում»,- ասել է Շոլցը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում. գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Բայդենն ասել է, որ ամերիկյան քաղաքականության նպատակը իշխանափոխությունը չէ։ Շոլցը միաժամանակ հավելել է, որ Գերմանիան կցանկանար, որ ժողովրդավարությունը տարածվեր, սակայն «ժողովուրդների ու ազգերի գործն է պայքարել այդ ազատությունների համար»։ 

Նա հավելել է, որ Բայդենի խոսքերը սխալ չի համարում։ «Նա ասել է այն, ինչ ասել է», - ավելացրել է Շոլցը: