Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար, գոնե այս փուլում, բացարձակ կարեւոր չէ` ԱՄՆ պետդեպարտամենտն ինչ է ասում, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ են ասում, կամ ռուսներն ինչ են ասում»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի` ՀՀ ընտական համակարգի վերաբերյալ զեկույցի մասին հարցին, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ քաղաքացիները գիտեն, թե մեր երկրում ինչ վիճակ է, ինչ ընտրություններ են անցկացվում, ինչ է կատարվում, որ Հայաստանում ընտրական համակարգը դադարել է իշխանություն ձեւավորելու, փոխելու միջոց լինելուց:
«Ակնհայտ է` Հայաստանում պետական ամբողջ համակարգը վերածվել է ընտրական համակարգի: Նույնը` քաղաքապետարանում: Այսօր Երեւանում դպրոցների 90 տոկոսը, եթե ոչ ավելին, քաղաքապետարանի ենթակայության տակ են` միակուսակցական: Անհապաղ պետք է ապաքաղաքականացնել: Մեղք են մեր ուսուցիչներն ու մեր երեխաները»,- ասաց բանախոսը:
Նրա համոզմամբ` նույնը վերաբերում է բոլոր ոլորտներին` պետական հիմնարկներին, քաղաքացիական ծառայողներին եւ այլն: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը հարց բարձրացրեց. «10 տարի առաջ ինչ-որ տեղ` նախարարությունների կամ պետական հիմնարկների միջանցքներում, հնարավո՞ր էր տեսնել կուսակցական կրծքանշաններով քայլող ինչ-որ զինվորիկների: Խայտառակություն է, չէ՞: Չգիտեմ պետդեպարտամենտն ինչ է ասում, բայց մենք մեր հարցերը մեր ներսում պետք է լուծենք»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: