Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով նախատեսվող գրավոր քննության կազմակերպման գործընթացի նախապատրաստական աշխատանքների փուլը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը, օրենքով սահմանված կարգով, համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը:
Հիշյալ ստորաբաժանման փոխանցմամբ՝ քննությունը նախատեսված է 2022թ. ապրիլի 27-ին, որին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մարտի 28-ից ապրիլի 20-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովում ներկայումս ընթանում են գրավոր քննության արդյունավետ նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված միջոցառումներ՝ կարևորելով գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման ուղղությամբ պահանջվող աշխատանքների պատշաճ ապահովումը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.investigative.am կայքի «Հայտարարություններ» բաժնից: